azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու




Կայացել է ԱԱՏՄ կառավարման խորհրդի հերթական նիստը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանի (կառավարման խորհրդի նախագահ) գլխավորությամբ կայացել է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կառավարման խորհրդի հերթական նիստը։

Օրակարգում ընդգրկված էր երկու հարց.
— Տեսչական մարմնի 2020 թվականի տարեկան հաշվետվության հավանության արժանացում,
— Տեսչական մարմնի որակի ապահովման վարչության կողմից Տեսչական մարմնի կատարողականի գնահատման հաստատում։

Տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը կառավարման խորհրդի անդամներին ներկայացրել է անցյալ տարվա ընթացքում ԱԱՏՄ պլանավորած և չպլանավորած աշխատանքների արդյունքները։

Քննարկմանը հաջորդել է քվեարկություն, որի արդյունքում ներկայացված երկու հաշվետվություններն էլ արժանացել են խորհրդի հավանությանը։



Վերադառնալ