azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու




Եկող տարին պետք է լինի աշխատանքային իրավունքի պաշտպանության ուժեղացման տարի

Եկող տարին պետք է լինի աշխատանքային իրավունքի պաշտպանության ուժեղացման տարի․ ներկայացվել են ԱԱՏՄ ընթացիկ ցուցանիշերն ու անելիքները

2021 թվականը հայտարարել ենք աշխատանքային օրենսդրության պահպանման վերահսկողության բարելավման տարի, նախկինում աշխատանքային իրավունքի պաշտպանությունը որոշակիորեն ստվերվել է․ այս մասին հայտարարել է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը՝ ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի հետ համատեղ կայացած վեբինարի ընթացքում։

Այս նպատակով արդեն ԱԱՏՄ վերահսկողական գործառույթներն ընդլայնվել են օրենսդրական և կանոնադրական մի շարք բարեփոխումներով։ Կառավարության որոշմամբ՝ նաև ԱԱՏՄ հաստիքներն են ավելացվել՝ 280-ից հասցվելով 340-ի։ «Շուրջ 60 տեսուչ ենք նախատեսում ընդունել՝ ուժեղացնելով այս բաժինը»,-ասել է Ավագյանը։

ԱԱՏՄ-ն իր առջև նաև նոր տեխնոլոգիաների միջոցով բարեփոխումների խնդիր է դրել՝ առավել արդյունավետ դարձնելու վերահսկողական մեխանիզմներն ու հնարավորին չափ նվազեցնելու տեսուչ-տնտեսավարող ուղղակի շփումները։

«Եւ գործատուի, և աշխատողի համար կարևոր է, թե տեսչականն ինչ է նախատեսել տարեկան ծրագրով։ Վարձու աշխատողը կարիք ունի իր կողքին ունենալ տեսչական մարմին, որը կպաշտպանի իր աշխատանքային իրավունքները։ Իհարկե, շատ կարևոր է, որ աշխատանքային խնդիրը չհասնի տեսչական մարմնին, որ ունենանք բարվոք բիզնես-միջավայր և աշխատող-գործատու բարձրորակ հարաբերություններ, միաժամանակ կայացած լինեն արհմիությունները։ Բայց մյուս կողմից պետությունն իր կարգավորումներն իրականացնում է վերահսկողական գործառույթներ իրականացնող տեսչական մարմնին օրենքով վերապահված պատժիչ մեխանիզմներով»,-նկատել է ԱԱՏՄ ղեկավարը։

ԱԱՏՄ Աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման բաժնի պետ Աշոտ Հարությունյանը և Աշխատանքային օրենսդրության իրավական վերահսկողության բաժնի պետ Ալվարդ Արշակյանը ներկայացրել են, թե աշխատանքային իրավունքի հնարավոր խախտումների դեպքում բողոքների ընդունման ի՞նչ կարգ է գործում, անդրադարձել են հաճախակի խնդիրներին։

2021թ․ հուլիսի 1-ից ուժի մեջ կմտնեն ՀՀ աշխատանքային օրենսգրքով ԱԱՏՄ-ին վերապահված մի շարք նոր լիազորություններ։ Տեսչականի գործառույթները, համավարակով պայմանավորված, օրենքով արդեն որոշակիորեն ընդլայնվել են 2020-ի ապրիլին։

Օրերս արդեն կգործարկվի համակարգ, որով վարձու աշխատողը կկարողանա ԱԱՏՄ-ին անանուն բողոք ներկայացնել։ Զուգահեռ տրվում են օրենսդրական լուծումներ, որպեսզի վերջիններս վարույթի հիմք ընդունվեն։

Ավագյանը նկատել է ուշագրավ միտում․ քաղաքացու բողոքի հիմքով հարուցված վարչական վարույթների մոտ կեսի դեպքում դեռ վարույթի ընթացքում բողոքողը խնդրում է կարճել այն, քանի որ գործատուն ինքն է ընթացքում լուծում խնդիրը։ «Կարևոր է, որ աշխատողի իրավունքը վերականգնվում է, ու կարևոր չէ՝ մենք գործատուին տուգանում ենք, թե ոչ․ կարևոր է, որ հարցը լուծվում է»։

Աշխատանքային իրավունքի հնարավոր խախտումների վերաբերյալ ի՞նչ հիմնական բողոքներ են ուղղվել ԱԱՏՄ-ին հուլիսից մինչ օրս՝ գործառույթների ընդլայնումից հետո։

78 դիմում-բողոքի շուրջ 50 տոկոսն առնչվել է աշխատանքային հարաբերությունների ավարտից հետո վերջնահաշվարկ չկատարելուն։

Մի մասն առնչվել է աշխատավարձի չվճարմանը և աշխատանքային պայմանագիրը լուծելիս օրենքով սահմանված ընթացակարգը չպահպանելուն։

Ուշագրավ է, որ աշխատանքային խնդրով ավելի հաճախ դիմում են աշխատանքից դուրս գալուց հետո․ աշխատողը երբեմն աշխատելու ընթացքում խուսափում է գործատուի հետ վեճից կամ առճակատումից։

ԱԱՏՄ ղեկավար Հակոբ Ավագյանը կարեւորել է ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի հետ քննարկման այս ձեւաչափը՝ որպես պետություն-մասնավոր երկխոսության հաջող մեխանիզմ։

 



Վերադառնալ