azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու




Արտագնա ժողով՝ ԱԱՏՄ տարածքային կենտրոնների պետերի հետ

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (ԱԱՏՄ) ղեկավար Հակոբ Ավագյանն արտագնա ժողով է հրավիրել Տեսչական մարմնի տարածքային կենտրոնների պետերի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ԱԱՏՄ 2020-2021 թվականների ստուգումների տարեկան ծրագրով նախատեսված աշխատանքները, կորոնավիրուսի (COVID-19) շրջանակներում համավարակի կանխարգելմանն ուղղված միջոցառումների իրականացման ուղիները և այլ ընթացիկ հարցեր:

Արտագնա ժողովն անցկացվել է Արևմտյան տարածքային կենտրոնի Արտաշատ քաղաքի վերջերս վերանորոգված գրասենյակում։ 2020 թ-ին կառավարության որոշմամբ Արևմտյան տարածքային կենտրոնին կցվեց համայնքային սեփականություն հանդիսացող ոչ բարվոք վիճակում գտնվող գրասենյակային տարածք, որն էլ Տեսչական մարմնի խնայված միջոցների հաշվին վերանորոգվեց։ Մինչ այդ տարածքային կենտրոնը գործում էր մասնավորից վարձակալած տարածքում։

  
 

  


Վերադառնալ