azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու




Ախտահանման պետական կենտրոնի մարզային մասնաճյուղը գործել է բազմաթիվ խախտումներով

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը 2019թ․ հոկտեմբերի 25-ին հարուցել է վարչական վարույթ «Ախտահանման կենտրոն» ՊՓԲԸ «Սևանի կանխարգելիչ ախտահանում դուստր» ՓԲԸ-ի նկատմամբ։ Վարույթի նպատակն էր պարզել՝ որքանով են պահպանվել ախտահանման, կրծողասպան և միջատների ոչնչացման աշխատանքների իրականացման, աշխատողների առողջության պահպանման, թունաքիմիկատների (պեստիցիդների) պահպանման, փոխադրման, կիրառման և վաճառքի սանիտարական կանոնները և նորմերը։

Վարույթը հարուցվել է՝ Հիմք ընդունելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքը և ՀՀ առողջապահության նախարարի գրությունը, ինչպես նաեւ տնտեսվարողներից ստացված բողոքն առ այն, որ պետական այս կազմակերպությունը պատշաճ չի իրականացնում իրենց հետ պայմանագրով ստանձնած ախտահանման գործառույթները։ Ըստ բողոքի՝ այն իր աշխատակիցների միջոցով ախտահանումն իրականացնելու փոխարեն պարզապես տնտեսվարողներին տրամադրել է ախտահանման թունավոր նյութերը՝ սեփական հայեցողությամբ դրանք օգտագործելու։ Այնինչ թունավոր նյութերի այդօրինակ կիրառումը վտանգում է թե ախտահանման միջոցառումների անվտանգությունը, թե ախտահանվող տարածքներում ու հաստատություններում գտնվողների առողջությունը։

Ի դեպ, այս ընկերությունը Գեղարքունիքում դպրոցների, մանկապարտեզների, գազալցակայանների եւ այլ տնտեսվարողների մոտ ախտահանման եւ կրծողասպան միջոցառումների հիմնական իրականացնողն է։

Հարուցված վարչական վարույթի շրջանակներում տեսչական մարմնի մասնագետները նոյեմբերի 5-ին Սևանում գործող «Սևանի կանխարգելիչ ախտահանում դուստր» ՓԲԸ-ում իրականացրել են զննում:

Պարզվել է, որ ախտահանման պետական կենտրոնի մարզային մասնաճյուղը գործել է բազմաթիվ խախտումներով։ Մասնավորապես, կենտրոնի կողմից կրծողասպան աշխատանքները չեն իրականացվել համապատասխան հրահանգների պահանջներին համապատասխան, ինչը սանիտարական կանոնների և հիգիենիկ նորմատիվների խախտում է: Ախտահանման եւ կրծողասպան նյութերի փաթեթավորման վրա բացակայել են նյութի անվանման, պատրաստման տարեթիվը, պիտանելիության ժամկետը, ինչպես նաև օգտագործման հրահանգները և ուղեկցող փաստաթղթերը, ինչը եւս խախտում է: Կրծողասպան աշխատանքների վերաբերյալ ոչ միշտ է լրացվել իրականացման թերթիկ։ Քիմիական նյութերը պահպանվել են ոչ թե պահեստում, այլ անձնակազմի աշխատանքային սենյակում՝ երկաթե պահարանում՝ գրասենյակային պարագաների և այլ կենցաղային իրերի հետ միասին։

Ախտահանիչ միջոցների հետ շփվող աշխատողները չեն ենթարկվել պարտադիր բժշկական զննության, ապահովված չեն եղել անհատական պաշտպանության միջոցներով։

Հիմք ընդունելով զննման արդյունքները և ղեկավարվելով իրավական նորմերով՝ ԱԱՏՄ ղեկավարը կարգադրել է «Ախտահանման կենտրոն» ՊՓԲԸ «Սևանի կանխարգելիչ ախտահանում դուստր» փակ բաժնետիրական ընկերությանը սահմանված ժամկետում ձեռնարկել միջոցառումներ՝ ապահովելու արձանագրված խախտումների վերացումը։

Արձանագրված խախտումների համար տվյալ պետական հիմնարկի ղեկավարը ենթարկվել է վարչական տույժի։



Վերադառնալ