azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու




ԱԱՏՄ-ն տնտեսավարողների մոտ արձանագրված Covid-անվտանգության կանոնների խախտումների վերացված լինելը դիտարկում է կրկնայցերի միջոցով

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մասնագետներն օրեր առաջ ստուգայցի ընթացքում «Զվարթնոց» օդանավակայանի համալիրում գործող «ԷՅԴԻԷՖ շոփս» ՓԲ ընկերությունում (անմաքս առևտրի խանութներ) արձանագրված Covid-անվտանգության կանոնների խախտումները շտկելու հանձնարարական էին տվել։

Տնտեսավարողը գրությամբ տեսչական մարմնին տեղեկացրել է դրանց վերացման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու մասին։ Ընկերությունում արձանագրված կոպիտ խախտումներից էին առանց մակնշման ախտահանիչների առկայությունը, ախտահանման գրանցամատյանի բացակայությունը և այն, որ նշանակված չի եղել կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման միջոցառումների պատասխանատու։



Վերադառնալ