ԱԱՏՄ Երևանի տարածքային կենտրոնի ուժեղացված ստուգայցերն այսօր ընթացել են խոշոր մարզասրահներում, լողավազաններում։ Մշտադիտարկումների համար հիմք են ընդունվում նաև քաղաքացիներից ստացվող բողոքներն ու ահազանգերը։
Սպորտային համալիրում արձանագրվել են խնդիրներ ջերմաչափման գրանցամատյանների հետ կապված. այցելուների և աշխատակիցների ջերմաչափման տվյալները համատեղ են գրանցվել, մարզասարքերը մոտ են եղել տեղակայված, սակայն տնտեսավարողը վստահեցրել է, որ մարզիչները հետևում են սոցիալական հեռավորության պահպանմանը։
ԱԱՏՄ ամենօրյա ստուգայցերն ու կրկնայցերն արտակարգ դրություն հայտարարելու ողջ շրջանում շարունակվում են նույն խստությամբ։
Պարետի 253-Ն որոշմամբ, պայմանավորված արտակարգ դրության ընթացքում սահմանափակումների թուլացմամբ, որոշ փոփոխություններ են կատարվել պարետի սահմանած անվտանգության կանոններում։
Այսուհանդերձ, ԱԱՏՄ-ն շարունակում է ուժեղացված վերահսկողական աշխատանքների թիրախում պահել բոլոր կանոնների պահպանումը։ Անակնկալ ստուգայցերը շարունակական են։