azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու




ԱԱՏՄ Բավրայի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետը շարունակում է ուժեղացված ռեժիմով ծառայությունը

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Բավրայի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետը շարունակում է ուժեղացված ռեժիմով ծառայությունը։ Սահմանային կետում դիտարկվում և ջերմաչափվում են ՀՀ տարածք մուտք գործած բեռնատարների վարորդները։

Ստուգումն իրականացվում է հարցման, վիզուալ զննման, հեռահար ջերմաչափման միջոցով: Կանխարգելիչ նպատակներով ամենօրյա ռեժիմով ջերմաչափվում են նաև մաքսատան բոլոր ծառայությունների աշխատակիցները /ըստ հերթափոխերի/:

ՀՀ ժամանած բեռնատարների վարորդներին բժշկասանիտարական հսկիչ կետում տրամադրվում են դիմակներ:

ՍԲՀԿ-ն պարբերաբար կազմակերպում, իրականացնում և վերահսկում է մաքսատան տարածքի ախտահանման աշխատանքները:

Բավրայի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետում աշխատանքներն իրականացվում են 24 ժամյա գրաֆիկով: Այստեղ ուժեղացված ռեժիմով աշխատանքները սկսվել են դեռ հունվար ամսից։




Վերադառնալ