azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու




ԱԱՏՄ ակտիվ ստուգայցերը շարունակվում են առանց հանգստյան օրերի

ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի Երեւանի տարածքային կենտրոնը միայն հանգստյան օրերին ուժեղացված ստուգայցերով դիտարկել է շուրջ 9 տասնյակ տնտեսվարողի Մալաթիա, Կենտրոն, Շենգավիթ եւ Արաբկիր վարչական շրջաններում։

Մարզերում եւս դրանք շարունակվել են։ Նկատի առնելով հանգստյան օրերին քաղաքացիների առավել ակտիվ հոսքը՝ Աբովյանում դիտարկվել է խոշոր տոնավաճառներից մեկը՝ իր մի քանի տասնյակ տաղավարներով։ Սա առեւտրի այս կենտրոնում արդեն երկրորդ լայնածավալ ստուգայցն էր։

Սյունիքում եւ Վայոց ձորում նույնպես ակտիվ աշխատանքներ են ընթացել։

Դիտարկվող ոլորտների շրջանակը լայն է՝ վարսավիրանոց, դեղատուն, հյուրանոց, առևտուր, դպրոց, ստոմատոլոգիական և բժշկական կենտրոններ, գրասենյակներ։

Ընդհանուր առմամբ արձանագրվում է բարվոք պատկեր․ արտակարգ դրության շրջանում սկսված եւ կարանտինի ընթացքում շարունակվող ստուգայցերը բազմաթիվ տնտեսավարողների մոտ անցկացվում են արդեն մի քանի անգամ, տարվել են իրազեկման լայն աշխատանքներ։ Սահմանված covid-անվտանգության կանոններն առավելապես պահպանվում են։

Ամենատարածված խնդիրը ներկայում հաճախորդների կողմից դիմակներ չկրելն է կամ պատշաճ չկրելը, ինչը երբեմն տնտեսավարողի կողմից նրանց չսպասարկելիս խնդրահարույց վիճակ է առաջացնում։

 

 

 

 



Վերադառնալ