azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2019 թվականի փետրվարի 28-ի  թիվ 164-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետը, 5-րդ կետի 2-րդ ենթակետի «զ» պարբերությունը, 18-րդ, 22-րդ և 26-րդ կետերը և «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասը, ինչպես նաև ՀՀ առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Է. Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲ ընկերության 2023 թվականի մայիսի 18-ի թիվ 01/1572-23 գրությանը կից ստացված փորձագիտական եզրակացությունը, համաձայն որի՝ «Նատրիումի քլորիդ 0.9% (9մգ/մլ) կաթիլաներարկման լուծույթ, 200 մլ պլաստիկե փաթեթներ» դեղի՝ 22.341.09A սերիայի նմուշների լաբորատոր փորձաքննության արդյունքում հայտնաբերվել է որակի սպեցիֆիկացիաների հետ անհամապատասխանություն, դեղն արտադրող «ՖԱՐՄԱՏԵՔ» ՓԲ ընկերությանը տրվել է կարգադրագիր՝ վերոնշյալ դեղի նշված սերիան շրջանառությունից հանելու (հետկանչի) մասին։

Հիշեցնենք, որ վերոնշյալ դեղի շրջանառությունը ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից 2023 թվականի ապրիլի 05-ի թիվ 0120 կարգադրագրով դադարեցվել էր՝ մինչև լրացուցիչ փորձաքննության արդյունքների ավարտը։

Հարգելի՛ քաղաքացիներ, խնդրում ենք ուշադիր լինել և խուսափել տվյալ սերիայով դեղի օգտագործումից:



Վերադառնալ