Հայաստանում աշխատուժի զարգացման ծրագրի (AWDA) շրջանակում կայացել է Աշխատուժի զարգացման առաջին ազգային համաժողովը։
Միջոցառմանը մասնակցել են պետական և մասնավոր հատվածի, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների շուրջ 200 ներկայացուցիչներ։
«Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագիրն իրականացվում է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և գործընկերների կողմից:
Ծրագիրը մեկնարկել է 2021 թվականից։