azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու




ՀՀ ԱԱՏՄ նախաձեռնությամբ հանդիպում է կայացել փաստաբան Ներսես Աղաբաբյանի հետ

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի նախաձեռնությամբ հանդիպում է կայացել փաստաբան, «Աշխատանքային իրավունք, դատական պրակտիկա» աշխատության հեղինակ Ներսես Աղաբաբյանի հետ։

Տեսչական մարմնի աշխատակիցներին ներկայացվել է Ներսես Աղաբաբյանի «Աշխատանքային իրավունք, դատական պրակտիկա» աշխատության 3-րդ հրատարակությունը։

Գրքում ներկայացված են ՀՀ Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների աշխատանքային վեճերով ընդունված որոշումների սեղմագրերը և մեկնաբանությունները։ Այն նախատեսված է իրավաբանների, գործատու-աշխատող հարաբերությունների օրենսդրական կարգավորմամբ հետաքրքրվող անձանց համար։

Հրատարակությունը նաև ուղեցույց է ոլորտի մասնագետների համար, որն ամենօրյա աշխատանքում օգտակար և կիրառելի կլինի նաև Տեսչական մարմնի աշխատակիցների համար։



Վերադառնալ