ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության վարչության պետ Աննա Հարությունյանը և մասնագետները «Հերացի» պոլիկլինկա և «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում իրականացրել են «Բժշկական կազմակերպություններում իմունոկանխարգելման գործընթացի կազմակերպման և իրականացման նկատմամբ վերահսկողության» և «Վիրուսային հեպատիտ Բ-ի և Ց-ի համաճարակաբանական հսկողության նկատմամբ» ստուգաթերթերի փորձարկում։
Նշենք, որ ստուգաթերթերի նախագծերը մշակել են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը և ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակը։