թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու




Համագործակցության հուշագիր՝ Տեսչական մարմնի և «Վորլդ Վիժն Ինթերնեյշընլ»-ի հայաստանյան մասնաճյուղի միջև

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը և «Վորլդ Վիժն Ինթերնեյշընլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի ծրագրի տնօրեն Ռաֆի Դուդակլյանը ստորագրել են համագործակցության հուշագիր։

Հուշագրի շրջանակներում նախատեսվում է բարձրացնել պարտադիր կամ հարկադիր աշխատանքի ենթադրյալ դեպքերի հայտնաբերման և գնահատման կապակցությամբ Տեսչական մարմնի ծառայողների մասնագիտական կարողությունները և շարունակաբար կատարելագործել դրանք, աջակցել պարտադիր կամ հարկադիր աշխատանքի վերաբերյալ օրենսդրական դաշտի կատարելագործմանը և կիրառելիության ապահովմանը, ինչպես նաև այս կապակցությամբ ինստիտուցիոնալ մեխանիզմների ներդրմանն ու հզորացմանը։

Հակոբ Ավագյանը կարևորել է հուշագրի կյանքի կոչումը։ Ըստ նրա` թրաֆիքինգի սահմանումն առավել հստակեցման կարիք ունի, որով զբաղվում են ոլորտի քաղաքականություն մշակող գերատեսչությունները։

«Այսօր էլ կան դեպքեր, երբ մարդիկ բնորոշում են որպես աշխատանքային հարաբերություններ, բայց դրանք իրականում իրենց մեջ պարունակում են թրաֆիքինգի տարրեր։ Մեզ համար առավել կարևոր է մեր տեսուչների մշտապես ինքնակատարելագործումը իրավագիտակցության բարձրացմանն ուղղված միջոցառումները, այդ թվում` թրաֆիքինգի տարրեր պարունակող երևույթների բացահայտման գործում»,- ասել է Հ․ Ավագյանը։

Ռաֆի Դուդակլյանի խոսքով՝ իրենց ուշադրության կենտրոնում են խոցելի խմբի ընտանիքները, իսկ դրանց անդամները թրաֆիքինգի առաջին զոհն են։

«Այս համագործակցությունից շահողը մեր ընտանիքներն են, մեր աշխատուժն է լինելու»,- նշել է Ռաֆի Դուդակլյանը։



Վերադառնալ