ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանի նախաձեռնությամբ հանդիպում է տեղի ունեցել «Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն» ՀԿ նախագահ Անահիտ Սիմոնյանի, Իրավական և քաղաքականության հարցերով փորձագետ Նվարդ Փիլիպոսյանի, ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնի տնօրեն, ՀԱՀ պատասխանատու, հանքարդյունաբերության կենտրոնի տնօրենի ժ/պ Ալեն Ամիրխանյանի հետ։
Աշխատանքային հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատանքի անվտանգության ոլորտում կատարված վերլուծության արդյունքները, վեր են հանվել նաև օրենսդրական դաշտում առկա խնդիրներն ու բացերը։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել համագործակցությունը՝ ոլորտին առնչվող տարբեր ուղղություններով։ Նախատեսվում է կնքել համագործակցության հուշագիր։