Կորոնավիրուսով վարակված կինը «Զվարթնոց» օդանավակայանում անցել է ջերմաչափում
Կորոնավիրուսով վարակված կինը «Զվարթնոց» օդանավակայանում անցել է ջերմաչափում։ Ի հեճուկս չհիմնավորված տեղեկությունների՝ տվյալ անձն անցել է զննում, ու նրա անվամբ լրացվել է հասցեական քարտ։ ԱԱՏՄ ղեկավար Հակոբ Ավագյանն «Ազատություն» ռադիոկայանի «Հարցազրույց՝ Կարլեն Ասլանյանի հետ» հաղորդման շրջանակում խոսել է այս ու մի շարք այլ կարեւոր հարցերի շուրջ։
- ✔ Իտալիայից կիրակի սպասվող ինքնաթիռի ժամանմանն ընդառաջ անվտանգության հատուկ միջոցառումներ կձեռնարկվեն։
- ✔ ՀՀ սահմանը հատողների անվամբ հասցեական քարտերն ինքնանպատակ չեն լրացվում․ պարտադիր է դրանք ճշգրիտ լրացնել։ Որեւէ մեկի մոտ կորոնավիրուսի հաստատման դեպքում սա կոնտակտավոր անձանց արագ հայտնաբերելու նախադրյալներից է։
- ✔ Վերջին շրջանում դեպի ՀՀ ուղեւորահոսքը կտրուկ նվազել է։ Դիտարկվում են վիճակագրական տվյալները՝ հստակեցնելու մի շարք երկրների հետ օդային փոխադրումներին առնչվող ընթացիկ հարցեր։
- ✔ Հունվարի 24-ից մինչ օրս ՀՀ սահմանը հատող՝ կորոնավիրուսի տարածման առումով ռիսկային երկրներից ժամանած անձանց համար լրացված 4040 հասցեական քարտերի մեծ մասը բաժին է ընկել ՉԺՀ-ին՝ 34 տոկոս, երկրորդ տեղում Իրանից եկողներին՝ 28 տոկոս, երրորդ տեղում Իտալիայից եկողներին՝ 26 տոկոս։ Ներկայում այդ թվերը կտրուկ նվազել են։
- ✔ ՀՀ ժամանումների ամենամեծ մասը բաժին է ընկել «Զվարթնոց» օդանավակայանին՝ 59 տոկոս։ 2-րդ տեղում Մեղրիի անցակետն է՝ 23 տոկոս, բայց այս սահմանն արդեն գրեթե ամբողջությամբ փակ է։
Վերադառնալ