azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու




Կասեցումներ և ստուգայցեր. ԱԱՏՄ-ն շարունակում է խստացված ռեժիմով աշխատանքները


ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից Պարետի որոշմամբ այսօր 24 ժամով արգելվել է «Հոթել Աղվերան»  («Բեսթ Ռեզորթ Աղվերան»), «Դրիմ Ռեսթ» («Արթուրս Աղվերան Ռեզորթ»),  «Մգե Կավալիեր» (հանգստյան համալիր) , «Աշոտ Աբրահամյան» (հյուրատուն) և «Լիլիթ Կարախանյան» («Ջերմուկ Նաիրի») ընկերություններին պատկանող մասնաճյուղերի կողմից անձանց ընդունելությունը:

Նշված հասցեներում նախորդ օրերի դիտարկումների ընթացքում պարետի կողմից սահմանված մի շարք նորմերի խախտումներ էին արձանագրվել: Մասնավորպես չէր պահպանվել  փակ ոտնակով աղբամաններ ունենալու պահանջը, տարածքի ախտահանումը պատշաճ չէր իրականացվել, գրանցամատյանների ձևաչափերը չէին համապատասխանել սահմանված կարգին և այլն։

24 ժամով կասեցվել է նաև  Վայոց ձորի Վայք և Եղեգնաձոր քաղաքներում գործող մանրամեծածախ առևտրի մի քանի կետերի գործունեություն:

Զուգընթաց, մայրաքաղաքում  և մարզերում շարունակվել են մշտադիտարկումները:  Արձանագրված խախտումները կներակայացվեն պարետատուն։



Վերադառնալ