azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու




Կասեցումների թիվը նվազել է, սակայն կասեցվողների հանդեպ առավել խիստ մոտեցումներ են կիրառվում. ԱԱՏՄ

Պարետի սահմանած հակահամաճարակային անվտանգության նորմերի պահպանման նկատմամբ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի վերահսկողական աշխատանքները փաստում են՝ կասեցումների թիվը նվազել է, սակայն, միաժամանակ, կասեցվողների հանդեպ առավել խիստ մոտեցումներ են կիրառվում։

ԱԱՏՄ-ն այսօր միանգամից 72-ժամյա կասեցում է կիրառել 4 տնտեսավարողի նկատմամբ, որից երկուսը՝ Երեւանում։ Առավել երկարատեւ կասեցման հիմքում ԱԱՏՄ արձանագրած համակցված եւ կրկնակի խախտումներն են «Օազիս Մարկետ» ՍՊԸ-ում, «Շոկո» ՍՊԸ-ում, «Արմեն Ղարախանյան» եւ «Մերուժան Շահնազարյան» Ա/Ձ-ների մոտ։

Այս և այսօր կասեցման ենթարկված շուրջ 2 տասնյակ տնտեսավարողները խախտել են, մասնավորապես, թոշակային տարիքի անձանց սպասարկելու ժամանակի պահանջը, չեն պահպանել սոցիալական հեռավորությունը, ինչի հետևանքով արձանագրվել են կուտակումներ, թերի է լրացվել աշխատակիցների ջերմաչափման գրանցամատյանը և այլն:



Վերադառնալ