Կայացել է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարին կից խորհրդակցական աշխատանքային խմբի բժշկական օգնության և սպասարկման և հիգիենիկ, սանիտարահիգիենիկ, հակահամաճարակային վերահսկողության բնագավառների 2021 թվականի անդրանիկ նիստը։
Օրակարգում՝ 2020 թվականի ստուգումների ծրագրով նախատեսված բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման և բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության բնագավառներում իրականացված ստուգումների ընթացքում ի հայտ եկած խնդիրների քննարկումն էր։
Տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը ներկայացրել է նախորդ նիստում բարձրացված հարցերի լուծման ուղղությամբ տարվող աշխատանքները։
Օրակարգում ընդգրկված հարցերի ներկայացմանը հետևել է հարց ու պատասխան, ձևավորվել են առաջարկներ, որոնք կներկայացվեն քաղաքականություն մշակող մարմին։
Խորհրդակցական խմբի անդամները բարձր են գնահատել համագործակցություն այս հարթակի ստեղծումը, ձեռք բերված պայմանավորվածություններն և պատրաստակամություն են հայտնել շարունակել համատեղ աշխատանքը։
Հաջորդ նիստը կլինի արտագնա։ Այն կանցկացվի «Հայ-Ամերիկյան Առողջության կենտրոն»-ում։
Նիստին մասնակցել են նաև ՀՀ ԱԱՏՄ պետի տեղակալ Սուրեն Ամիրյանը, ԱԱՏՄ բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության վարչության պետ Քրիստինե Աբրահամյանը, ԱԱՏՄ հիգիենիկ, սանիտարահիգիեիկ և հակահամաճարակային վերահսկողության վարչության պետ Աննա Հարությունյանը, ԱԱՏՄ բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության վարչության ավագ մասնագետ Աննա Կասպարյանը։
ՀՀ ԱԱՏՄ ղեկավարին կից խորհրդակցական աշխատանքային խմբում ընդգրկված մասնագետներից ներկա են եղել բժիշկ-համաճարակաբան Արշակ Պապոյանը, «Վեոլիա ջուր» ՓԲԸ ջրի որակի վարչության պետ Լևոն Ղուկասյանը, ԵՊԲՀ համաճարակաբանության ամբիոնի դասախոս, դոցենտ Մերի Տեր-Ստեփանյանը, Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի ընդհանուր հարցերով փոխտնօրեն Նատա Մելքիկյանը, «Հայ-ամերիկյան առողջության կենտրոն», Վիրաբուժական գինեկոլոգիայի բաժնի վարիչ Վահե Տեր-Մինասյանը, ԵՊԲՀ ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի դոցենտ, բաժանմունքի վարիչ Մելանյա Շմավոնյանը։