ԱԱՏՄ Երևան քաղաքի տարածքային կենտրոնի աշխատանքային խմբերն այսօր ուժեղացված ստուգայցով եղել են խոշոր բժշկական կազմակերպություններում, արտադրամասերի վարչական շենքերում, դեղատներում, սուպերմարկետների մասնաճյուղերում, մանրամեծածախ առևտրի կետերում։
Դիտարկումներն իրականացվում են ստուգաթերթերով, որոնց վրա կետ առ կետ լրացվում են պահպանված և չպահպանված նորմերը:
Տնտեսավարողների շրջանում իրականացված իրազեկման լայնածավալ աշխատանքների շնորհիվ տևական ժամանակ է մայրաքաղաքում բավարար պատկեր է արձանագրվում։