ՀՀ կառավարությունը, Իրանի Իսլամական Հանրապետությում առկա համաճարակային իրավիճակով պայմանավորված, որոշում է ընդունել Հայաստան-Իրան սահմանահատումների սահմանափակումները երկարացնել ևս 2 շաբաթով՝ մինչև մարտի 24-ը:
Սահմանափակումը տարածվում է նաև բեռնափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների նկատմամբ։ Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ Կառավարության որոշումը հրապարակված է e-gov.am-ում