ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության վարչության մասնագետներ` Ժանետա Պետրոսյանը և Արմենուհի Ներսիսյանը իրազեկման առցանց սեմինար են անցկացրել մասնավոր նախադպրոցական հաստատությունների տնօրենների համար։
Տեղեկատվական սեմինար անցկացնելու առաջարկով Տեսչական մարմնին դիմել էր Մասնավոր նախադպրոցական հաստատությունների ասոցիացիան (ՄՆՀԱ)։
Առցանց հանդիպման ժամանակ քննարկվել է նախադպրոցական ոլորտի իրավական ակտերի և լիցենզավորման պարտադիր պահանջների թեման, պարզաբանվել են սանիտարահիգիենիկ նորմերը, համաճարակային իրավիճակով պայմանավորված իրազեկել են սահմանափակումների և կանխարգելիչ միջոցառումների վերաբերյալ:
Տեսչական մարմնի մասնագետները պատասխանել են թեմայի վերաբերյալ մասնակիցների մի շարք հարցերին։