ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Արևմտյան տարածքային կենտրոնի տեսուչները նոյեմբերի 26-ին իրազեկման սեմինար են անցկացրել Արմավիրի մարզի Արաքս համայնքի նախադպրոցական, արվեստի ուսումնական հաստատությունների և բժշկական ամբուլատորիայի 20 մասնակիցների համար։
Սեմինարի մասնակիցներին ողջունել է Արաքս համայնքի Կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Շանթ Ավդալյանը։
Տեսչական մարմնի տարածքային կենտրոնի պետ Գնել Սարգսյանը ողջունելով մասնակիցներին ներկայացրել է Տեսչական մարմնի լիազորությունները, գործունեության առանձնահատկությունները։
Սեմինարին ներկայացվել են՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված նորմերը, աշխատանքային օրենսգրքի առանձին դրույթների կիրարկման առանձնահատկությունները, օրենսդրությունում կատարված փոփոխությունները, հիգիենիկ նորմերը և ոլորտը կարգավորող իրավական՝ գործող և նոր ընդունված իրավական ակտերը, ինչպես նաև «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման», «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքները և 2024 թվականին ընդունված և ուժի մեջ մտած նորմատիվ իրավական ակտերը։
Տեղի է ունեցել նաև հարց ու պատասխան, քննարկում։