ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Աշխատանքային օրենսդրության վերահսկողության վարչության աշխատանքային օրենսդրության իրավական վերահսկողության բաժնի պետ Ալվարդ Արշակյանն իրազեկման առցանց սեմինար է անցկացրել մասնավոր նախադպրոցական հաստատությունների տնօրենների համար։
Առցանց հանդիպման ժամանակ պարզաբանվել են 2021 թ. հուլիսի 1-ից Տեսչական մարմնին վերապահված նոր լիազորությունները, քննարկվել են նախադպրոցական ոլորտի իրավական ակտերը, Աշխատանքային օրենսգրքով սահմանված դրույթների, համաճարակային իրավիճակով պայմանավորված սահմանափակումների և կանխարգելիչ միջոցառումների վերաբերյալ հարցեր։
Տեսչական մարմնի մասնագետը պատասխանել է թեմայի վերաբերյալ մասնակիցների մի շարք հարցերին։
Տեղեկատվական սեմինար անցկացնելու առաջարկով Տեսչական մարմնին դիմել էր Մասնավոր նախադպրոցական հաստատությունների ասոցիացիան (ՄՆՀԱ)։