azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու




Իտալիայից հատուկ չվերթով ժամանող ինքնաթիռն ընդունելու համար հատուկ քայլեր են ձեռնարկվում. ԱԱՏՄ համաճարակաբան Հայկ Կարապետյան

Մարտի 15-ին Իտալիայից հատուկ չվերթով ժամանող ինքնաթիռն ընդունելու ու դրա ուղևորների սանիտարահամաճարակային անվտանգությունը ապահովելու ուղղությամբ հատուկ քայլեր են ձեռնարկվում. մանրամասնել է ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի «Զվարթնոց» բժշկասանիտարական հսկիչ կետի համաճարակաբան Հայկ Կարապետյանը։

Կանխարգելիչ միջոցառումները սկսվում են դեռ օդանավից` մինչ օդանավի վայրէջք կատարելը. մենք ունենք արդեն տեղեկատվություն ժամանող անձանց քանակի վերաբերյալ։ Եթե առկա է վարակի կասկածով ուղևոր, ապա իր նկատմամբ ցուցաբերվում է հատուկ մոտեցում, բացի այդ’ օդանավի սրահում այդ ուղևորի շարքի, դիմացի և հետևի երկու շարքերի ուղևորների հանդեպ ևս իրականացվում են ավելի խիստ հսկողական գործողություններ։

Օդանավը վայրէջք է կատարում հատուկ առանձնացրած սանիտարակարանտինային կանգառ, որտեղ ուղեւորների դուրս գալուն պես համապատասխան մասնագետների կողմից անցկացվում են ախտահանիչ միջոցառումներ’ վարակի հետագա տարածումից խուսափելու նպատակով։

Անմիջապես բոլոր ժամանողներն անցնում են ջերմաչափում, արտաքին զննում, նրանց համար լրացվում են հասցեական քարտեր։ Տվյալ թռիչքի ուղևորները անհապաղ մեկուսացվում են այլ ուղևորներից դրա համար նախատեսված գոտիներում, որտեղից դուրս են գալիս` առանց այլ չվերթով ժամանած ուղևորների հետ շփվելու։

Արգելվում է նաև նրանց մուտքն ազատ առևտրի կետեր (duty free): Օդանավակայանի անձնակազմը, որը շփվելու է ուղևորների հետ, համալրված է հատուկ համազգեստով, ինչը կնվազեցնի վարակվելու հավանականությունը։



Վերադառնալ