թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու




Ինքնամեկուսացման և սահմանային անցման գործընթացների կազմակերպում

Ինքնամեկուսացման և սահմանային անցման գործընթացների կազմակերպման նպատակով՝ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի սահմանային ՍԲՀԿ-ների աշխատակիցների կողմից իրականացվում է ՀՀ ժամանող անձանց հատուկ զննությունը՝ հեռահար ջերմաչափումը, արտաքին զննությունը, վարակին բնորոշ կլինիկական ախտանիշների դեպքում լրացուցիչ հարցումները, ապահովել արձանագրված ախտանշանների առկայության դեպքում,այդ թվում 37 աստիճան և բարձր ջերմության, անձի անհապաղ հոսպիտալացումը ՍԲՀԿ-ից և ԱՆ շտապ հաղորդման տրամադրումը՝ հոսպիտալացումից հետո ոչ ուշ քան տասներկու ժամվա ընթացքում։

ՀՀ ժամանող անձանց, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերի հերթապահների կողմից տրամադրվում է 14-օրյա ժամկետով ինքնամեկուսացման ծանուցում։ Ինքնամեկուսացման ծանուցագրում անձի նշած ինքնամեկուսացման վայրը չի կարելի լքել ինքնամեկուսացման ողջ ընթացքում։



Վերադառնալ