ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Աշխատանքային օրենսդրության վերահսկողության վարչության պետ Իգիթ Հակոբյանը հունիսի 6-ից 17-ը մասնակցել է Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) միջազգային ուսումնական կենտրոնում անցկացված՝ «Աշխատանքի անվտանգության և առողջության ազգային ծրագրեր և համակարգեր» խորագրով վերապատրաստման դասընթացին։
Միջազգային փորձի ուսումնասիրմանը միտված դասընթացն անցկացվել է Իտալիայի Հանրապետության Թուրին քաղաքում, որին մասնակցել է 11 երկրի ներկայացուցիչ։