azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու




Գյումրիում կայացել է «Աշխատանքային իրավունքների պաշտպանության հիմնահարցերը Հայաստանում և լուսաբանման առանձնահատկությունները» խորագրով սեմինար՝ լրագրողների համար


Հոկտեմբերի 9-ին Գյումրիում տեղի է ունեցել «Աշխատանքային իրավունքների պաշտպանության հիմնահարցերը Հայաստանում և լուսաբանման առանձնահատկությունները» խորագրով սեմինար՝ լրագրողների համար։

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար կազմը սեմինարի մասնակիցներին ներկայացրել է 2021թ.-ի հուլիսի 1-ից վերոնշյալ ոլորտում Տեսչական մարմնին վերապահված նոր լիազորությունները։ Նշենք, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի փոփոխությունների արդյունքում Տեսչական մարմինն ամբողջական վերահսկողություն է իրականացնում աշխատանքային օրենսդրության նկատմամբ։

Լրագրողներին ներկայացվել են Աշխատանքային օրենսգրքի առանձին դրույթների կիրառման առանձնահատկությունները, աշխատողների առողջության և անվտանգության ապահովման ու վերահսկողության արդյունքներով արձանագրված խախտումների վերլուծությունը, բուժօգնության և սպասարկման ոլորտում աշխատանքային յուրահատկությունները, աշխատողների դերը բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության բնագավառում։

ԱԱՏՄ ներկայացուցիչները պատասխանել են լրագրողների հարցերին։

«Աշխատանքային իրավունքների պաշտպանության հիմնահարցերը Հայաստանում և լուսաբանման առանձնահատկությունները» խորագրով դասընթացը կազմակերպվել է «ԵՄ-ն հանուն աշխատանքային իրավունքների. Հայաստանում քաղաքացիական ձայնի և դերի հզորացում՝ հանուն աշխատանքային իրավունքների և սոցիալական պաշտպանության» ծրագրի ծրջանակներում, որն իրականացվում է ՕքսԵՋեն հիմնադրամի, «Սոցիոսկոպ» ՀԿ-ի, «Ասպարեզ» լրագրողների ակումբ ՀԿ-ի, «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի, «Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ. Հայաստան» ՀԿ կողմից՝ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի և Եվրասիա համագործակցություն հիմնադրամի հետ համատեղ:



Վերադառնալ