ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատանքային օրենսդրության իրավական վերահսկողության բաժնի պետ Ալվարդ Արշակյանը մասնակցել է «ՀՀ աշխատանքային օրենսգիրք. սպասվող փոփոխություններ, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին. կառուցվածքն ու գործառություները» թեմայով սեմինարին:
Այն նախաձեռնել էր «Սոլիդարիթի սենթր» կազմակերպության հայաստանյան մասնաճյուղը։
Սեմինարի ընթացքում քննարկվել է ՀՀ աշխատանքային օրենսգիրքը, դրանում նախատեսված փոփոխությունները:
ԱԱՏՄ աշխատանքային օրենսդրության իրավական վերահսկողության բաժնի պետը ներկայացրել է Տեսչական մարմնի կառուցվածքը, աշխատանքային օրենսդրության նկատմամբ վերահսկողական գործառույթները, ոլորտի ստուգումների համար նախատեսված և կառավարության կողմից հաստատված ստուգաթերթերը:
Միջոցառմանը մասնակցել են նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Արհմիությունների և ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ: