թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու




ԱԱՏՄ-ն շնորհավորում է Աշխատանքի օրվա առթիվ` մաղթելով արժանապատիվ եւ գնահատված աշխատանք

ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, որպես աշխատավայրում աշխատողների առողջության և անվտանգության նկատմամբ վերահսկողություն իրականացնող պետական լիազոր մարմին, իր ամենօրյա ջանքերն ուղղում է այս գործառույթի պատշաճ իրականացմանը։

Կորոնավիրուսի տարածման պայմաններում ԱԱՏՄ-ն իր ողջ ռեսուրսով եւ ջանքերի գերլարումով մշտադիտարկում է աշխատանքային անվտանգությունը՝ կարեւորելով ամեն աշխատողի առողջության պահպանումը։

Հայաստանում և աշխարհի 100-ից ավելի պետություններում այսօր նշվում է Աշխատանքի միջազգային օրը: Աշխատողների համատարած ցույցերով մեկնարկած այս շարժման մասնակիցների պահանջն աշխատանքային գրաֆիկը 8-ժամյա դարձնելն էր: Այսօր աշխատանքային խնդիրներն ավելի բազմաշերտ են ու կարգավորման առավել լուրջ մոտեցում են ենթադրում։

Աշխատողների իրավունքների պաշտպանությունն արդեն օրենսդրական նոր կարգավորումներով է վերապահվել տեսչական մարմնին՝ կարեւորելով այդ դաշտում առկա խնդիրների լուծումը։

ԱԱՏՄ-ն շնորհավորում է Աշխատանքի օրվա առթիվ` մաղթելով արժանապատիվ եւ գնահատված աշխատանք։

Եղեք առողջ եւ անվտանգ։



Վերադառնալ