azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու




ԱԱՏՄ-ն շարունակում է ուժեղացված ստուգայցերը նաեւ ոչ աշխատանքային օրերին

 

Երևան քաղաքի տարածքային կենտրոնի աշխատակիցները Երևանում առանձնակի խախտումներ չեն արձանագրել։

Հյուսիսային տարածքային կենտրոնի աշխատակիցները ստուգումներ իրականացրել են Դիլիջան և Իջևան քաղաքներում։ Ուսումնասիրությունն արվել է մի շարք ոլորտներում գործող տնտեսավարողների շրջանում։

Իսկ Արևմտյան տարածքային կենտրոնների տեսուչների ստուգայցը Սևանում գործող հյուրանոցներում և հանգստյան տներում գրեթե բոլոր դեպքերում արձանագրել է ախտահանման աշխատանքների խախտումներ։ Ոչ բոլոր կազմակերպություններն են պատշաճ պահպանում սանիտարահիգիենիկ կանոնները։

ԱԱՏՄ-ն հիշեցնում է՝ ՀՀ պարետի 230-Ն որոշմամբ՝ նոր կանոններ են սահմանվել մասնավորապես հյուրանոցների մարզասրահներում եւ լողավազաններում անվտանգության պահպանման համար։ Մասնավորապես, յուրաքանչյուր մարզասարքի կողքին՝ տեսանելի վայրում, անհրաժեշտ է ապահովել ալկոհոլային հիմքով ախտահանիչներով տարաների առկայություն։

Կրկին հորդորում ենք խստագույնս պահպանել համավարակի տարածումը կանխելու նպատակով հաստատված նորմերը. չպահպանման դեպքում վարչական պատասխանատվությունն անխուսափելի է։

   

 

 



Վերադառնալ