թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու




ԱԱՏՄ-ն կոպիտ խախտումներ է գրանցել նաև տնտեսավարողի կասեցման պահին

Պարետի որոշմամբ` մայրաքաղաքում ու մարզերում այսօր ԱԱՏՄ-ն նաև կասեցրել է անվտանգության կանոններ խախտած շուրջ 5 տասնյակ տնտեսավարողի գործունեությունը։ Որոշման հիմքում ՀՀ ԱԱՏՄ ուժեղացված վերահսկողական աշխատանքների արդյունքում կազմված արձանագրություններն են։

Կասեցվածների թվում է նաև Էրեբունի վարչական շրջանի «Էմ Ջի» սուպերմարկետը, որտեղ կասեցման պահին ևս ակնառու են եղել կոպիտ խախտումներ․ աշխատողները` դիմակներն իջած, խառնաշփոթ հերթեր։ Նախորդած ստուգայցը ևս այստեղ խախտումներ էր արձանագրել։

Աշխատանքը ժամանակավոր կասեցրած տնտեսավարողների շարքում են խոշոր սուպերմարկետների և դեղատնային ցանցերի մասնաճյուղեր, արտադրություններ, ստոմատոլոգիական կլինիկաներ, գեղեցկության սրահներ: Ատամնաբուժարաններից մեկն էլ այսօր փակվել է 48 ժամով։

ԱԱՏՄ-ն շեշտում է՝ կրկնակի և համակցված խախտումների դեպքում 24-ժամյա կասեցումներից բացի՝ կայացվում են նաև 48 և 72 ժամով կասեցման որոշումներ: Պարետի որոշման չկատարումը ենթակա է վարչական պատասխանատվության։

 

 

 



Վերադառնալ