azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու




ԱԱՏՄ-ն դիտարկում է անվտանգության կանոնները բժշկական հիմնարկներում

ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ուշադրության կենտրոնում է պարետի սահմանած անվտանգության կանոնների պահպանումը բժշկական հաստատություններում, պոլիկլինիկաներում եւ վիրուսի ախտորոշման թեստավորմամբ զբաղվող լաբորատորիաներում։

Ըստ պարետի համապատասխան որոշման՝ արտակարգ դրության ժամանակ կորոնավիրուսային հիվանդության (COVID19) ախտորոշման նպատակով ՊՇՌ հետազոտություններ իրականացնող լաբորատորիաներում դիտարկումներ (այդ թվում՝ որակի արտաքին հսկողություն) կիրականացնի նոր մասնագիտական խումբը՝ նաև ԱԱՏՄ մասնագետների ներգրավմամբ։

Նախորդիվ՝ ԱԱՏՄ-ն տեղեկացրել էր, որ հանրապետությունում իրականացվող լայնածավալ ստուգայցերի արդյունքում համավարակի տարածումը կանխելու նպատակով սահմանված կանոնների հաճախակի խախտումներ են գրանցվել, մասնավորապես, նաեւ ստոմատոլոգիական կենտրոններում։ Այս հիմքով՝ վերջինների տասնյակ կասեցումներ են եղել։ Դրանց հաջորդել ու հաջորդում են կրկնայցերը։

Հաշվի առնելով այս հարցի կարեւորությունը՝ ԱԱՏՄ-ն, օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում, քայլեր է ձեռնարկում։



Վերադառնալ