Ստուգայցերից հետո ԱԱՏՄ մասնագետներն արձանագրում են խախտումների նվազման դինամիկա: Տնտեսվարողները լսում են խորհուրդները, արագ շտկում թերությունները. ԱԱՏՄ ուժեղացված ստուգայցերն այսօր Էրեբունի վարչական շրջանում էին:
Դիտարկումների տիրույթում են գրանցամատյանների, ջերմաչափերի, ախտահանիչ նյութերի առկայությունը, ձեռքերի լվացման և չորացման պայմանները, դիմակների, ոտնակով աղբամանների առկայությունը և պարետի սահմանած այլ պահանջներ:
Տեսչականների ստուգայցերի մասին՝ Առաջին ալիքի տեսանյութը: