azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու




ԱԱՏՄ հյուսիսային տարածքային կենտրոնի ղեկավարն աշխատանքային այցով եղել է Բավրայի ՍԲՀԿ-ում

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հյուսիսային տարածքային կենտրոնի ղեկավար Արման Ոսկանյանն այսօր աշխատանքային այցով եղել է Բավրայի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետում:

Տարածքային կենտրոնի ղեկավարը հանդիպել է ՍԲՀԿ հերթապահ կազմի հետ:

Սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետի հերթապահ բժիշկ Գայանե Մելքումյանը պարոն Ոսկանյանին ներկայացրել է ընթացիկ աշխատանքները, ինչպես նաև ծանոթացրել է ժամանման և մեկնման գործընթացի կազմակերպչական աշխատանքներին։

Անդրադարձ է եղել կատարվելիք աշխատանքներին, ինչպես նաև քննարկվել են մի շարք կազմակերպչական հարցեր։

 



Վերադառնալ