ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մասնագիտական խմբերը վերահսկողական աշխատանքները շարունակել են նաև շաբաթ օրը:
Երևանում , թեև մի շարք տնտեսավարողների մոտ դեռևս շարունակում են գրանցվել խախտումներ, սակայն, ընդհանուր առմամբ, բարվոք պատկեր է արձանագրվել: Այսօր դիտարկված հինգ տասնյակից ավելի տնտեսավարողներից միայն երկուսի մոտ են արձանագրվել կոպիտ և կասեցման ենթակա խախտումներ:
Մայրաքաղաքում և մարզերում հիմնական խախտումները կապված են ջերմաչափմանև ախտահանման մատյանների վարման թերացումների, դիմակների համար նախատեսված փակվող աղբամաններ չունենալու, իրազեկման պաստառներ չլինելուն, ինչպես նաև դիմակ չկրելու հետ: