Կայացել է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կառավարման խորհրդի նիստը

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի գլխավորությամբ 2024 թվականի սեպտեմբերի 18-ին կայացել է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կառավարման խորհրդի նիստը։
Օրակարգում ընդգրկված էր 5 հարց.
- Հավանություն տալ Տեսչական մարմնի 2025 թվականի տարեկան պահպանման ծախսերի նախահաշվին,
- «Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 755-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագծի քննարկում,
- Տեսչական մարմնի որակի ապահովման վարչության 2024 թվականի 1-ին և 2-րդ եռամսյակների հաշվետվություններ,
- Հաստատել Տեսչական մարմնի 1-ին և 2- րդ եռամսյակների գործունեության կատարողականների գնահատումները,
- Այլ հարցերի քննարկում:
Տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանը խորհրդին ներկայացրել է կատարված աշխատանքների ընթացքը։ Ամփոփելով խորհրդի նիստը որոշվել է հարցերը դնել էլեկտրոնային քվեարկության։

Վերադառնալ