ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանի գլխավորությամբ՝ հունիսի 21-ին կայացել է ընդլայնված կազմով խորհրդակցություն, որին ներկա են եղել Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալները և Տեսչական մարմնի տարածքային և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները։
Օրակարգում ընդգրկված էին Տեսչական մարմնի ընթացիկ գործունեությանը վերաբերող հարցեր։
Սլավիկ Սարգսյանը ներկայացրել է Տեսչական մարմնի վարչությունների նորանշանակ պետերին՝ Որակի ապահովման վարչության պետ Արմեն Դավթյանին և Ռիսկի գնահատման, ստուգումների պլանավորման և վերլուծությունների վարչության պետ Հայկ Եղիազարյանին։
Տարածքային և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները զեկուցել են կատարված աշխատանքների ընթացքի, ինչպես նաև ի հայտ եկած խնդիրների մասին։
Առանձնահատուկ անդրադարձ է կատարվել ղեկավարի կողմից տրված հանձնարարականների կատարմանը։ Խորհրդակցություն ժամանակ ներկայացվել են նաև Որակի ապահովման վարչության արձանագրված խնդիրները։
Խորհրդակցության վերջում Տեսչական մարմնի ղեկավարի կողմից տարածքային և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին տրվել են մի շարք նոր հանձնարարականներ և դրանց կատարման համար սահմանվել են ժամկետներ։