2023 թվականի առաջին եռամսյակի ընթացքում Տեսչական մարմնի կողմից հարուցվել է 876 վարչական վարույթ

Հաշվետու ժամանակահատվածում Տեսչական մարմնի կողմից օրենքով սահմանված կարգով հարուցվել է 876 վարչական վարույթ, որից Տեսչական մարմնի նախաձեռնությամբ՝ 763, դիմումի հիման վրա՝ 113։
Հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության ոլորտ՝ հարուցված վարչական վարույթներ՝ 92, Տեսչական մարմնի նախաձեռնությամբ՝ 73, դիմումի հիման վրա՝ 19,
Բժշկական օգնության և սպասարկաման վերահսկողության ոլորտ՝ հարուցված վարչական վարույթներ՝ 353, Տեսչական մարմնի նախաձեռնությամբ՝ 352, դիմումի հիման վրա՝ 1,
Դեղերի շրջանառության վերահսկողության ոլորտ՝ հարուցված վարչական վարույթներ՝ 54, Տեսչական մարմնի նախաձեռնությամբ՝ 53, դիմումի հիման վրա՝ 1,
Աշխատանքային իրավունք՝ ներառյալ աշխատողների առողջության պահպանման ոլորտ՝ հարուցված վարչական վարույթներ՝ 377, Տեսչական մարմնի նախաձեռնությամբ՝ 285, դիմումի հիման վրա՝ 92։
Խախտումները վերացնելու համար տրվել է 99 կարգադրագիր՝ առաջադրանք տալու վերաբերյալ։
Հաշվետու ժամանակահատվածում վարչական վարույթների արդյունքում տնտեսավարող սուբյեկտների և դրանց ծառայողների նկատմամբ որպես պատասխանատվության միջոցներ ընդունվել է 366 որոշում տույժ նշանակելու մասին, ընդհանուր առմամբ, սահմանվել է 137․125․615 դրամի տուգանք։
Վերադառնալ