azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու




Հուլիսի 30-ը Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի համաշխարհային օրն է

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը ներգրավված է «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման ՀՀ  2023-2025թթ․ գործունեության ազգային ծրագիր»-ից բխող՝ օրենսդրության կատարելագործման և մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման վտանգների վերաբերյալ հանրության՝ հատկապես երեխաների և երիտասարդների շրջանում իրազեկվածության բարձրացմանն ու կանխարգելմանն ուղղված գործողություններում, որի համատեքստում իրականացնում է իրազեկման միջոցառումներ։

Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ կազմակերպված պայքարը սկսվել է 2002 թվականին:

Հարկ է նշել նաև, որ 2022 թվականի հոկտեմբերի 5-ին ընդունվել է «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության ՀՕ-360-Ն օրենքը, որով սահմանվել է «պարտադիր կամ հարկադիր աշխատանքի» եզրույթը:

2023-2025 թվականների ընթացքում մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագիրում ներկայացված գործողություններն ուղղված են մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման դեմ պայքարի արդյունավետ կազմակերպմանը և ներառված են 7 հիմնական բաժիններում`

1) մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման դեմ պայքարի օրենսդրության կատարելագործում.

2) մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման կանխարգելում.

3) երեխաների թրաֆիքինգի կամ շահագործման կանխարգելում.

4) մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձանց հայտնաբերում, պաշտպանություն և աջակցություն.

5) միջազգային համագործակցություն.

6) ուսումնասիրությունների կատարում.

7) մշտադիտարկում և գնահատում:

Թեև Տեսչական մարմնին վերապահված չէ հարկադիր աշխատանքի հայտնաբերման հատուկ լիազորություն, սակայն իրականացնելով պետական վերահսկողություն աշխատանքային իրավունքի նկատմամբ, հարկադիր աշխատանքի հատկանիշներ հայտնաբերելու դեպքում համագործակցում է պետական այլ մարմինների հետ։



Վերադառնալ