2023 թվականին հրապարակվել է թեմատիկ ստուգում իրականացնելու 1050 հանձնարարագիր. ԱԱՏՄ
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի 2023 թվականի ստուգումների տարեկան ծրագրով նախատեսվել էր 712 տնտեսավարող սուբյեկտների մոտ իրականացնել թեմատիկ ստուգումներ։
Նախատեսված ստուգումներն ըստ ոլորտների՝

Աշխատանքային օրենսդրության՝ այդ թվում աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման ոլորտ – 320 ստուգում

Դեղերի շրջանառության ոլորտ – 160 ստուգում

Բժշկական օգնության և սպասարկման ոլորտ – 24 ստուգում

Հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային ոլորտ – 125 ստուգում
Համատեղ ոլորտներով – 83 ստուգում
Որից, 2023 թվականի ընթացքում հրապարակվել է՝

Աշխատանքային օրենսդրության՝ այդ թվում աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման ոլորտ – 315 ստուգում

Դեղերի շրջանառության ոլորտ – 160 ստուգում

Բժշկական օգնության և սպասարկման ոլորտ – 25 ստուգում

Հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային ոլորտ – 122 ստուգում
Համատեղ ոլորտներով – 79 ստուգում
Հաշվետու տարում հրապարակվել է թեմատիկ ստուգում իրականացնելու ընդհանուր 1050 հանձնարարագիր, որից՝

Պլանավորված – 701

Չպլանավորված – 22
Հետևողականություն (վերստուգում) – 327
Վերը նշվածից բացի, 2023 թվականի ընթացքում իրականացվել է ևս 80 թեմատիկ ստուգում և վերստուգում, որոնց հանձնարարագրերը հրապարակվել էին 2022 թվականին, սակայն փաստացի վերահսկողությունն իրականացվել է 2023-ին։
Ստուգումների արդյունքում՝

կազմվել է 564 ակտ և 397 ստուգման տեղեկանք,

տրվել է 466 հանձնարարական (կարգադրագիր)՝ խախտումների և թերությունների վերացման մասին,

ընդունվել է տուգանք նշանակելու մասին 738 որոշում,
ընդհանուր առմամբ՝ սահմանվել է 421.503.992 դրամի տուգանք։

Վերադառնալ