Դեկտեմբերի 18-ին ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանն Իջևանում աշխատանքային հանդիպում է ունեցել Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի հետ:
Տեսչական մարմնի ղեկավարը և մարզպետը խորհրդակցություն են անցկացրել մարզպետի աշխատակազմում, որին մասնակցել են Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Թագուհի Հակոբյանը, Հյուսիսային տարածքային կենտրոնի պետ Արման Ոսկանյանը, տարածքային կենտրոնի մասնագիտական ստորաբաժանումների ղեկավարները և մարզի բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների ղեկավարները։
Խորհրդակցությունից հետո Սլավիկ Սարգսյանն ու Հայկ Ղալումյանն այցելել են «Իջևանի առողջության առաջնային պահպանման կենտրոն» ՓԲԸ, որտեղ Տեսչական մարմնի ղեկավարը ծանոթացել է կենտրոնի կողմից մատուցվող ծառայություններին, զրուցել կենտրոնի այցելուների, ինչպես նաև՝ ցերեկային ստացիոնարում բժշկական միջամտություններ ստացող պացիենտների հետ, հետաքրքրվել նրանց առողջական վիճակով և Տեսչական մարմնի գործառույթներին առնչվող հարցերով։