Փոփոխություն՝ կառավարության 2020թ-ի 718-Ն որոշման մեջ

ՀՀ կառավարության 2023 թվականի նոյեմբերի 17-ի նիստում N 2001-Ն որոշմամբ փոփոխություն է կատարվել կառավարության 2020թ-ի 718-Ն որոշման մեջ։
Ըստ որի հաստատվել են՝
Սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային բնագավառում ռիսկի վրա հիմնված ստուգումների՝
- N 1.4 (Հանրակրթական, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային բնագավառի վերահսկողություն (ՏԳՏԴ ծածկագիր՝ 85.2, 85.3)) և նույն բնագավառի
- N 1.19 (Մանկաբարձական և գինեկոլոգիական կաբինետներում և բաժանմունքներում բժշկական միջամտություններով պայմանավորված վարակի կանխարգելման և հակահամաճարակային համալիր միջոցառումների կազմակերպման և իրականացման նկատմամբ վերահսկողության (ՏԳՏԴ ծածկագիր Q 86.10, Q 86.22)) ստուգաթերթերը։
- Իսկ հավելվածի N 1.2 ստուգաթերթի ա. հարցաշարի 77-77.9-րդ կետերը շարադրվել են նոր խմբագրությամբ։
Մանրամասները՝ հղումով։
https://www.e-gov.am/gov-decrees/item/41610/
https://www.hlib.am/checklists/
Վերադառնալ