Մայիսի 31-ին ամբողջ աշխարհում նշվում է «Առանց ծխախոտի» համաշխարհային օրը։
Առողջապահական համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով՝ ծխախոտի համաճարակը հանրային առողջության ամենալուրջ սպառնալիքներից մեկն է։
ԱՀԿ հետազոտության համաձայն՝ ծխելու պատճառով առաջացած հիվանդությունները մահվան 2-րդ ամենատարածված պատճառն են:
Ծխախոտի դեմ պայքարի համաշխարհային օրվա 2024 թվականի կարգախոսն է՝ «Պաշտպանեք երեխաներին ծխախոտի արդյունաբերության միջամտությունից»։
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը՝ որպես «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» ՀՀ օրենքի դրույթների պահանջների կատարման վերահսկողության պատասխանատու՝ զգուշացնում է օրենքի դրույթների չպահպանումն առաջացնում է տուգանք՝ համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի: