2025 թվականի մարտի 14-ին հետադարձ կապի շրջանակներում Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանը և ղեկավարի տեղակալ Թագուհի Հակոբյանը աշխատանքային այց են կատարել «Թիվ 2 Բուժմիավորում» ՓԲԸ։
Բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Նազարյանի ուղեկցությամբ Տեսչական մարմնի ղեկավարն ու տեղակալը շրջել են կենտրոնի բաժանմունքներում և քննարկել Տեսչական մարմնի գործառույթներին առնչվող հարցեր։
Շրջայցի ընթացքում Սլավիկ Սարգսյանը հանդիպել և զրուցել է նաև կենտրոնում բուժվող բուժառուների հետ։ Նմանատիպ այցերը կարևոր են ոլորտին առնչվող խնդիրներին տեղում ծանոթանալու և բուժառուների հետ անմիջական շփվելու համար։