azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու




Իրազեկման սեմինար՝ Վայոց ձորի բժշկական կազմակերպությունների աշխատողների համար

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հարավային տարածքային կենտրոնի աշխատակիցները իրազեկման սեմինար են անցկացրել Վայոց ձորի մարզում գործող բժշկական, այդ թվում՝ ստոմատոլոգիական կազմակերպությունների, դեղատնային գործունեությամբ զբաղվող ընկերությունների աշխատողների համար։

Երեք տասնյակից ավելի մասնակիցներին ներկայացվել է դեղերի շրջանառության և բժշկական օգնության և սպասարկման ոլորտներին առնչվող մի շարք իրավական ակտեր, քննարկվել են «Դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելու (ներառյալ` էլեկտրոնային եղանակով) կարգը, դեղատոմսերի ձևերը, ինչպես նաև դեղերի և դեղանյութերի հաշվառման կարգը սահմանելու և ՀՀ կառավարության 2017 թվականի նոյեմբերի 9-ի N 1402-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության 2019 թվականի օգոստոսի 15-ի N 1080-Ն որոշումը, քննարկվել են ժամկետանց դեղերի իրացման վերաբերյալ մի շարք հարցեր։

Բժշկական  կազմակերպությունների ներկայացուցիչներին իրազեկվել է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի փոփոխությունների, ստոմատոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից վարվող փատաթղթերի վարման և լրացման կարգերի ուղեցույցների վերաբերյալ՝ 17.09.2010թ. թիվ 18-Ն հրամանը։

Աշխատանքային օրենսդրության բաժնի կողմից իրազեկվել է աշխատանքային հարաբերությունների, գրավոր աշխատանքային պայմանագրերի, դրանց տեսակների, աշխատաժամանակի տեղեկագրերի լրացման, աշխատավարձի, վերջնահաշվարկի վճարման կարգերի, տարաբնույթ այլ հարցերի վերաբերյալ։

Մասնակիցների կողմից բարձրացված հարցերին տրվել են պատասխաններ։

 



Վերադառնալ