Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Հյուսիսային տարածքային կենտրոնի աշխատակիցները 2024 թվականի դեկտեմբերի 13-ին իրազեկման սեմինար են անցկացրել՝ «Վանաձորի պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿ-ի թվով 21 ներկայացուցիչների և ուսանողների համար:
Սեմինարի թեման՝ «Աշխատանքային հարաբերությունների ծագման հիմքերը, աշխատանքային պայմանագիր, աշխատողների իրավունքները և պարտականությունները»։
Սեմինարն անցկացրել են տարածքային կենտրոնի աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության բաժնի և աշխատանքային օրենսդրության վերահսկողության բաժնի տեսուչները․ Մասնակցել է նաև Հյուսիսային տարածքային կենտրոնի պետ Արման Ոսկանյանը։
Տեսչական մարմնի ներկայացուցիչները պատասխանել են սեմինարի մասնակիցների աշխատանքային բազմաթիվ հարցերին: