
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հյուսիսային տարածքային կենտրոնի պետ Արման Ոսկանյանի և հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության բաժնի տեսուչների կողմից 2025 թվականի դեկտեմբերի 16-ին անցկացվել է իրազեկման սեմինար Վանաձոր քաղաքի տնտեսավարող սուբյեկտների 18 ներկայացուցիչների համար։
Տարածքային կենտրոնի տեսուչների կողմից ներկայացվել է բժշկական օգնության և սպասարկման ոլորտը կանոնակարգող ՀՀ օրենքների և այլ իրավական ակտերի պահանջների պահպանման ապահովման մասին տեղեկատվություն։
Սեմինարն ավարտվել է մասնակիցների հետ հարցուպատասխանով։





