2025 թվականի հուլիսի 29-ին Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Հյուսիսային տարածքային կենտրոնի աշխատակիցները՝ տարածքային կենտրոնի պետ Արման Ոսկանյանի գլխավորությամբ իրազեկման սեմինար են անցկացրել Վանաձոր քաղաքի տնտեսավարող սյուբեկտների թվով 20 ներկայացուցիչների համար։
Մասնակիցներին ներկայացվել են ՀՀ աշխատանքային օրենսդրության մեջ կատարված փոփոխությունները։
Իրազեկման սեմինարի ավարտին Տեսչական մարմնի աշխատակիցները պատասխանել են մասնակիցների հարցերին։