
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում 2025 թվականի դեկտեմբերի 25-ին կայացել է իրազեկման սեմինար՝ «Թվային համակարգի միջոցով աշխատանքային պայմանագրերի կնքման կարգը և թվային համակարգին հասանելիությունը» թեմայով։
Սեմինարն անցկացրել են Տեսչական մարմնի աշխատանքային օրենսդրության վերահսկողության վարչության պետ Արա Մկրտչյանը և աշխատանքային օրենսդրության իրավական վերահսկողության բաժնի պետ Ալվարդ Արշակյանը։
Սեմինարավարները տնտեսավարող սուբյեկտների 2 տասնյակից ավելի մասնակիցներին սահիկաշարով ներկայացրել են թվային համակարգի միջոցով աշխատանքային պայմանագրերի կնքման կարգը և դրա հետ կապված մի շարք մանրամասներ։
Սեմինարի ավարտին Տեսչական մարմնի աշխատակիցները պատասխանել են մասնակիցներին հետաքրքրող հարցերին՝ տալով պարզաբանումներ։
