ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Հարավային տարածքային կենտրոնի աշխատակիցները հուլիսի 4-ին իրազեկման սեմինար են անցկացրել Սիսիան քաղաքի տնտեսավարողների համար։
Սեմինարին մասնակցել է Տարածքային կենտրոնի պետ Հովսեփ Առաքելյանը, Աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության բաժնի պետ Գագիկ Խոսրովյանը։
Իրազեկման միջոցառումն անցկացրել է աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության բաժնի ավագ տեսուչ Աշոտ Արսենյանը։
Մասնակիցներին ներկայացվել է Տեսչական մարմնի գործառույթների շրջանակը, շինարարության, քարի մշակման և արտադրական ձեռնարկությունների ոլորտներին առնչվող իրավական ակտերը՝ ներառյալ աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերաբերյալ, ինչպես նաև աշխատանքային օրենսգրքի վերջին փոփոխությունները։
Տեսչական մարմնի մասնագետները պատասխանել են նաև սեմինարի շուրջ երկու տասնյակ մասնակիցների հարցերին: